Ռուսաստանը Սիրիայի ափեր եւս մեկ հրթիռանավ է ուղարկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւծովյան նավատորմի «Բույան-Մ» նախագծի «Զելյոնի դոլ» փոքր հրթիռանավը առաջիկա օրերին առաջին անգամ կմիանա Սիրիայի ափերում միջերկրական տորմիղին: Նավը Սեւաստոպոլից կմեկնի այսօր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հենց այդ նախագծի ռազմանավերն են 2015 թվականի հոկտեմբերի 7-ին թեւավոր հրթիռներով Կասպից ծովից հարված հասցրել Սիրիայում ահաբեկիչների վրա:

«Առաջիկա օրերին «Զելյոնի դոլ» հրթիռանավը կմիանա Սիրիայի ափերին գտնվող ռուսաստանյան նավախմբավորմանը: Դա հանդիսանալու է տվյալ նախագծի` Միջերկրական ծովում ՌԴ-ի ռազմածովայի ուժերի խմբավորման մեջ նավերի առաջին մասնակցությունը», -հայտնել է գործակալության աղբյուրը:

Նա հիշեցրել է, որ նավը տորմիղի կազմ է մտել 2015 թվականի նոյեմբերին: Նա մասնակցել է 2016 թվականի փետրվարին Հարավային ռազմական շրջանի անակնկալ զինավարժանքներին:

«Սիրիայի ափերին նավի նպատակները չեն բացահայտվում, բայց հաշվի առնելով, որ նա իր վրա հեռահար թեւավոր հրթիռներ է կրում, չի բացառվում նրա մասնակցությունը ռազմական գործողություններին», -ասել է աղբյուրը:

Ռազմադիվանագիտական աղբյուրն ավելի վաղ գործակալությանը հայտնել էր, որ Միջերկարական ծովում ՌԴ-ի ռազմածովային ուժերի տորմիղի նավերի թիվը 10-ից հասցվել է 20-ի:

«Բույան-Մ» նախագծի փոքր հրթիռանավերը «գետ-ծով» դասի բազմաթիրախ նավեր են: Տարողությունը կազմում է 949 տ, երկարությունը` 74 մ, լայնությունը` 11 մ: Նավը հանդերձավորված է 100 մմ տրամաչափի Ա-190 հրետանային սարքավորումով, «Կալիբր» տեսակի հրթիռային համալիրով, ինչպես նաեւ «Գիբկա» զենիթային հրթիռային համալիրով:

Լուսանկարը` РИА Новости

Հայերեն العربية Русский

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA