Հայաստանում սոցիալական գովազդ տեղադրող ընկերությունները կազատվեն տուրքից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գովազդի մասին» օրենքումփոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին:ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ փոփոխություններով զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներում ու տրանսպորտում գովազդ տարածող գովազդակիրը պարտավորվելու է սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրելգովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի ոչ պակաս, քան 5 տոկոսը:

Միաժամանակ, արտաքին գովազդ տարածող գովազդակիրը պարտավորվելու է համապատասխան բյուջե վճարել օրենքով նախատեսված կարգով դատարկ գովազդային վահանակների վրա իր կազմակերպության գովազդը տեղաբաշխելու և տարածելու համար սահմանված տուրքը: «Արտաքին գովազդ տարածող գովազդակիրն ազատվում է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության յուրաքանչյուր քառակուսի մետրի համար սահմանված տուրքից, եթե արտաքին գովազդ տարածելու տեխնիկական միջոցներով տեղաբաշխել և տարածել է սոցիալական գովազդ` այդ գովազդի մակերեսին համապատասխան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Պողոսյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այսօր բազմաթիվ դատարկ գովազդային վահանակներ կան և այդ նախագիծը բավական լավ առաջարկ է գովազդակիր ընկերությունների համար: «Ես կարծում եմ՝ շատ կարևոր նախաձեռնություն է, և այո', գովազդի վահանակներն ամբողջ ճանապարհների վրա, համայնքներում դատարկ են, ուստի սա հնարավորություն է տալիս նաև սեփականատարերին, որպեսզի նրանք որոշում կայացնեն»,- ասաց վարչապետը: Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետք է հետամուտ լինել նախագիծն Ազգային ժողովում հնարավորինս շուտ ընդունելու հարցում:

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ