ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
1 րոպեի ընթերցում

Շուրջ 6 տարի տևած աշխատանքներից հետո ԱԺ-ի նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով, որոնման առավել արդյունավետ միջոցներով և տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակով։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունը։
«Օրեցօր զարգացող գործիքակազմերի ֆոնին՝ Ազգային ժողովի աշխատակազմը որոշեց
ԱԺ պաշտոնական կայքը փոխարինել բոլորովին նոր չափանիշներով։ ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր է
լինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կայքի այցելուները հնարավոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել կայքի հետադարձ կապի միջոցով։