Արցախ

Արամ Ա կաթողիկոսը հանդիսապետել է Սրբոց Վարդանանց տոնի պատարագը

2 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը հանդիսապետել է Սրբոց Վարդանանց տոնի պատարագը

ԱՆԹԻԼԻԱՍ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում հանդիսավոր նշվել է Սրբոց Վարդանանց տոնը եւ մատուցվել է Ս. եւ Անմահ Պատարագ: Եկեղեցական արարողությունները հանդիսապետել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը: Պատարագը մատուցել է Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, պատարագիչ Սրբազանը, առաջնորդվելով Զաքարիայի Մարգարեության հետեւյալ խոսքով՝ «Այսպէս կ’ըսէ զօրութեանց Տէրը, ոչ զօրքով եւ ոչ զէնքի ուժով, այլ միայն իմ հոգիովս» (Զք 4:6), անդրադարձավ Վարդանանց խորհրդի գործած ազդեցությանը մեր ժողովրդի պատմության ու գոյապայքարի վրա. «Այս խոսքերը ցույց են տալիս այն ճանապարհը, որի միջով անցան Սրբոց Վարդանանց 1036 վկաները: Մեր պատմության ամենանշանակալից դեպքի եւ մեր պատմության նոր շունչ, նոր ոգի, ապրելու եւ գոյատեւելու նոր ոճ տվող Վարդանանց հերոսների պատկերը եւ պայծառ ներկայությունը, մեզանից յուրաքանչյուրին մեջ հոգեւոր նորոգության, ազգային գիտակցության, ինքնության ու պատկանելիության խնդիրներն են լուծում, ի տես այն մի բուռ ազնվական, աստվածային առաքինությամբ զարդարված հերոսների, որոնք հայ ժողովրդի կյանքին նոր ընթացք են տալիս»:

Եկեղեցական արարողության աւարտին Վեհափառ Հայրապետը թափորով առաջնորդվել է Վեհարանի դահլիճ, ուր Դպրեվանքի ուսանողների կողմից ժողովրդին ներկայացվել են Վարդանանց տոնին նվիրված շարականներ ու երգեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում