Երևանի «Ուլիս»-ը դադարեցնում է գոյությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբը դադարեցնում է գոյությունը և դուրս է գալու Հայաստանի ընթացիկ առաջնությունից:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ կապակցությամբ ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին «Ուլիսը» հայտնվել էր ֆինանսական ծանր իրավիճակում: Թիմից հեռացան բոլոր արտասահմանցիները: Ակումբի ղեկավարությունը ջանքեր էր գործադրել թիմի ելույթները բարձրագույն խմբում ապահովելու համար: Վերջին երեք հանդիպումներում էլ «Ուլիսը» հանդես եկավ դուստր թիմի՝ «Ուլիս-2»-ի ֆուտբոլիստներով:

Ձմեռային արձակուրդների ընթացքում շարունակվել են աշխատանքները հովանավորների հետ: Ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարել տարբեր կազմակերպությունների հետ՝ թիմի ելույթները առաջնության երկրորդ հատվածում ապահովելու համար: Սակայն գործադրված ջանքերը ապարդյուն են անցել:

«Ուլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է, որ այդպես էլ չի հաջողվել հաղթահարել ֆինանսական դժվարությունները: «Ես ամեն ինչ արեցի, որպեսզի կարողանանք շարունակել մեր ելույթները: Սակայն, ցավոք, ցանկությունը չհամապատասխանեց հնարավորություններին: Շատ եմ ափսոսում, որ այսպես ստացվեց: Մենք ստեղծել էինք մարտունակ թիմ, որ նախորդ առաջնությունում կարողացավ նոր երանգ հաղորդել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Եվ կրկնակի ցավ եմ ապրում, որ հիմա ստիպված ենք կասեցնել մեր գործունեությունը»,- ասել է ակումբի գլխավոր բաժնետերը:

Նա շնորհակություն է հայտնել այն մարդկանց, ովքեր օգնել են ակումբին, ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են եկել թիմի կազմում: Վ. Հովհաննիսյանը նշել է, որ 2015 թվականի վերջին իրադարձությունները ծանր հարված էր թիմի հեղինակությանը: «Խաղադրույքներ կատարելու պատճառով կալանավորվեցին մեր թիմի աշխատակիցներ, դա, իրոք, մեծ ցավ էր ինձ համար: Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում դեռ մտածում էինք, որ կշարունակենք խաղալ: Չստացվեց: Ստիպված եմ հայտարարել, որ «Ուլիսը» չի շարունակելու իր ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում»,- հայտարարել է ակումբի գլխավոր բաժնետերը:

Հայերեն Русский

Իսրայելը մտադիր է անկախության հասնել ԱՄՆ-ից սպառազինությունների բնագավառում. Նեթանյահու

ՀՀ ԱԺ նախագահը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը

Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում

Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո

ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին

«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի համաձայնագրով տվյալների փոխանակում չի նախատեսվում, ազգային անվտանգության որևէ ռիսկ չկա. Ալեքսանդր Եսայան

Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով հացահատիկով 10 վագոն է ուղարկվում