ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ, քանի որ Ադրբեջանը ուզում է դա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը:
Նա հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանին ցանկացած ոլորտում:
«Ադրբեջանը կարող է ամրապնդել իր պաշտպանության ոլորտը, եւ մենք նրան կաջակցենք դրանում», -նշել է թուրք դեսպանը: