ՀՀ-ում հյուրանոցների որակավորման կարգը տրամադրվելու է էլեկտրոնային եղանակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում ստանալու նպատակով փաստաթղթերի ներկայացման գործընթացի կդյուրացվի: Այդ նպատակով` ՀՀ կառավարությունը հունվարի 29-ի իր նիստում փոփոխություններ և լրացում կկատարի իր նախորդ որոշումներից մեկում:

Այդպիսով հնարավորություն կտրվի փաստաթղթերը ներկայացնել «www.e-gov.am»-ի միջոցով և փաստաթղթերը ստորագրել էլեկտրոնային եղանակով:

Որակավորման կարգ ստանալու գործընթացը ներկայումս իրականացվում է թղթային և էլեկտրոնային եղանակով: Որոշմամբ էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնելու համար, հայտատուն «secretariat@mineconomy.am» էլեկտրոնային հասցեի միջոցով ներկայացնելու է անհրաժեշտ փաստաթղթերն առանց թվային էլեկտրոնային ստորագրության:

«Արմենպրես»-ի հաղորդմամվ` էլեկտրոնային կառավարման ձևավորման նպատակով կառավարությունը խիստ կարևորում է գործադիրի հետ քաղաքացիների և մասնավոր հատվածի ազատ և թափանցիկ էլեկտրոնային փոխշփումների ու փոխադարձ կապի ապահովումը:

«Արդյունքում կապահովվի էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղադրիչների (տեղեկատվական շտեմարաններ, կառավարման տեղեկատվական համակարգեր, կայքԷջեր և պորտալներ, տեղեկատվության հաղորդակցական ենթակառուցվածք, իրավական համակարգ, անվտանգության համակարգ, ստանդարտներ, միասնական անվտանգ նույնականացման համակարգ, էլեկտրոնային ստորագրություն) ներդաշնակ աշխատանքը։ Նախագծի մշակման հիմնական նպատակներն են` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դարձնել այն հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար, ապահովել ՀՀ-ում յուրաքանչյուրի համար էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը, ներդնել «www.e-gov.am» միասնական էլեկտրոնային համակարգ և թույլ տալ մուտք գործել համակարգ շուրջօրյա»,- ասվածխ է հիմնավորման մեջ:

Հայերեն

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը