Տնտեսություն

ՀՀ-ում հյուրանոցների որակավորման կարգը տրամադրվելու է էլեկտրոնային եղանակով

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում հյուրանոցների որակավորման կարգը տրամադրվելու է էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում ստանալու նպատակով փաստաթղթերի ներկայացման գործընթացի կդյուրացվի: Այդ նպատակով` ՀՀ կառավարությունը հունվարի 29-ի իր նիստում փոփոխություններ և լրացում կկատարի իր նախորդ որոշումներից մեկում:

Այդպիսով հնարավորություն կտրվի փաստաթղթերը ներկայացնել «www.e-gov.am»-ի միջոցով և փաստաթղթերը ստորագրել էլեկտրոնային եղանակով:

Որակավորման կարգ ստանալու գործընթացը ներկայումս իրականացվում է թղթային և էլեկտրոնային եղանակով: Որոշմամբ էլեկտրոնային եղանակով հայտ ներկայացնելու համար, հայտատուն «[email protected]» էլեկտրոնային հասցեի միջոցով ներկայացնելու է անհրաժեշտ փաստաթղթերն առանց թվային էլեկտրոնային ստորագրության:

«Արմենպրես»-ի հաղորդմամվ` էլեկտրոնային կառավարման ձևավորման նպատակով կառավարությունը խիստ կարևորում է գործադիրի հետ քաղաքացիների և մասնավոր հատվածի ազատ և թափանցիկ էլեկտրոնային փոխշփումների ու փոխադարձ կապի ապահովումը:

«Արդյունքում կապահովվի էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղադրիչների (տեղեկատվական շտեմարաններ, կառավարման տեղեկատվական համակարգեր, կայքԷջեր և պորտալներ, տեղեկատվության հաղորդակցական ենթակառուցվածք, իրավական համակարգ, անվտանգության համակարգ, ստանդարտներ, միասնական անվտանգ նույնականացման համակարգ, էլեկտրոնային ստորագրություն) ներդաշնակ աշխատանքը։ Նախագծի մշակման հիմնական նպատակներն են` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դարձնել այն հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար, ապահովել ՀՀ-ում յուրաքանչյուրի համար էլեկտրոնային ծառայությունների հասանելիությունը, ներդնել «www.e-gov.am» միասնական էլեկտրոնային համակարգ և թույլ տալ մուտք գործել համակարգ շուրջօրյա»,- ասվածխ է հիմնավորման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում