Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 47 հազար միգրանտներ ու փախստականներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 47 հազար 214 միգրանտներ ու փախստականներ, 177 մարդ զոհվել Է ծովում՝ Եվրոպա հասնելու փորձ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

«2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով Հունաստան ժամանածների թիվը, ըստ ՄՄԿ-ի գնահատումների, կազմում Է 45 հազար 361 մարդ: Դա մոտավորապես 31 անգամ ավելի Է, քան ողջ 2015 թվականի հունվարի ընթացքում, երբ Հունաստանի առափնյա պահպանությունը հաղորդել Էր 1472 մարդու ժամանման մասին»,-նշել Է նա:- Տարեսկզբից ժամանածների շուրջ 90 տոկոսը Սիրիայի, Իրաքի եւ Աֆղանստանի քաղաքացիներ են: Նրանց թույլատրված Է Հունաստանից ազատ անցումը Մակեդոնիա, որտեղից նրանք ուղեւորվում են Արեւմտյան Եվրոպայի երկրներ:

ՄՄԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից 1835 միգրանտներ ու փախստականներ են ժամանել Իտալիա: Միլմանի խոսքով՝ ընթացիկ տարվա սկզբից Միջերկրական ծովում զոհվել են 177 միգրանտներ ու փախստականներ: «Անցյալ տարվա այդ ժամանակաշրջանում զոհվածների թիվը 77 Է եղել»,-արձանագրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն العربية Русский

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA