Սիրիացի փախստականը ինքնահրկիզվել է Հոլանդիայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայում սիրիացի փախստականն ինքնահրկիզվել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ տղամարդը Հոլանդիա է գաղթել Սիրիայի Հալեպ քաղաքից: Նա իր վրա բենզին է լցրել ու այրել է, ինչից հետո սկսել է գոռալ, որ ցանկանում է տեսնել իր երեխաներին, ովքեր Թուրքիայում են մնացել: Սիրիացի տղամարդուն օգնության են հասել հայրենակիցները, ովքեր հանգցրել են կրակը և շտապ օգնություն կանչել: Նրան տարել են մոտակա հիվանդանոց: Բժիշկները վստահեցրել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հայերեն Русский