Արցախ

Ահաբեկչությունը համաշխարհային վտանգ է, որը սահման կամ խտրականություն չի դնում. Արամ Ա

2 րոպեի ընթերցում

Ահաբեկչությունը համաշխարհային վտանգ է, որը սահման կամ խտրականություն չի դնում. Արամ Ա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ընդունել է Օսքար Գանթու Եպիսկոպոսի գլխավորած ԱՄՆ Կաթոլիկ Եպիսկոպոսների Համագումարը ներկայացնող պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից: Պատվիրակության այս հանդիպումը կայացել է Միջին Արևելքի տարբեր շրջաններ կատարած այցելությունների շրջանում:

Նորին սրբությունը հայտնել է, որ 2014 թվականի սեպտեմբերին, նախագահ Օբամայի հետ հանդիպման ընթացքում, հինգ պատրիարքների անունից մտահոգություն է ներկայացվել Միջին Արևելքի ներկա վիճակի և հատկապես քրիստոնեաների դժվարությունների մասին: Ապա, Վեհափառ Հայրապետը, վերլուծելով Միջին Արեւելքի ներկա իրավիճակը, շեշտել է քրիստոնեության ներկայության կարեւորությունը: Նա ընդգծել է, որ բոլոր եկեղեցիները ջանք չեն խնայում իրենց հետևորդների անվտանգությունն ու շրջանում գոյատեւումն ապահովելու համար: Վեհափառը նշել է, որ միջազգային հանրությունը ևս այս ուղղությամբ աշխատանք պետք է տանի:

Արամ Ա. Կաթողիկոսն, անդրադառնալով ահաբեկչության երևույթին, այն որակել է համաշխարհային վտանգ, որը սահման կամ խտրականություն չի դնում: Նա նշել է, որ ահաբեկչության հետեւանքները ամբողջ աշխարհին վրա իր բացասական անդրադարձ կունենա, հետևաբար ՄԱԿ-ը եւ այլ միջազգային կազմակերպութիւններ պետք է լուծումների մասին մտածեն:

Վեհափառ Հայրապետը խոսել է Լիբանանի նախագահական ընտրություններն առանց հապաղելու անկացնելու անհրաժեշտության մասին: Ավարտին, Նորին սրբությունը պատասխանել է իրեն ուղղված հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում