Աշխարհում գաղթականների թիվը հասել է 244 միլիոնի. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 15 տարվա ընթացքում աշխարհում գաղթականների թիվն ավելացել է 41 տոկոսով եւ 2015 թվականին հասել 244 միլիոնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները տարածել է ՄԱԿ-ը՝ հավելելով, որ այդ թվի մեջ մտնում են գրեթե 20 մլն փախստականներ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ տնտեսական եւ սոցիալական հարցերով տեղակալ Ու Հոնբոյի կարծիքով՝ կտրուկ աճը «արտացոլում է միջազգային միգրացիայի ավելի ու ավելի մեծ կարեւորությունը, որը դարձել է մեր տնտեսության եւ հասարակության անբաժանելի մասը»: «Լավ կառավարվող միգրացիայի հոսքերը հսկայական օգուտ են բերում երկրներին, ինչպես նաեւ հենց միգրանտներին ու նրանց ընտանիքներին»,- նշել է նա:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ միջազգային միգրանտների թիվը գերազանցում է աշխարհի բնակչության աճի տեմպերը: Արդյունքում մոլորակի բնակիչների ընդհանուր թվաքանակում միգրանտների բաժինը 2015 թվականին հասել է 3,3 տոկոսի՝ 2000 թվականի 2,8 տոկոսի դիմաց: Ընդսմին Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Օվկիանիայի երկրներում միջազգային միգրանտների բաժինը կազմում է բնակչության ընդհանուր թվաքանակի առնվազն 10 տոկոսը: Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրներում այդ ցուցանիշը 2 տոկոսից պակաս է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ