Արցախ

Արամ Առաջինը քննարկել է Սիրիայի քրիստոնեական համայնքերին օգնություն տրամադրելու հարցը

2 րոպեի ընթերցում

Արամ Առաջինը քննարկել է Սիրիայի քրիստոնեական համայնքերին օգնություն տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, ով նաև Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի նախագահն է, աշխատանքային հանդիպում է ունեցել խորհրդի ընդհանուր քարտուղար հայր Միշել Ժալըխի և փոխքարտուղար Իլիաս Հալապիի, ինչպես նաև տեղեկատվական և մարդասիրական բաժանմունքների տնօրենների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանը:

Հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են Սիրիայի քրիստոնեական համայնքներին կատարվող մարդասիրական օժանդակությունն ավելի կազմակերպ հիմքերի վրա դնելու հնարավորությունները:

Արամ Առաջինը հանձնարարել է այս հարցում պահպանել կապը Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպական խորհրդի հետ առնչվող մարդասիրական ծառայություն մատուցող կառույցների հետ` նրանցից ապահովելու անհրաժեշտ օգնությունը: Նա կարգադրել է նաև Սիրիայի տարբեր շրջաններում ստեղծել աշխատանքային մարմիններ:

Արամ Առաջինն ընդգծել է, որ Սիրիան առաջիկայում պետք է ընթանա դեպի վերականգնում և վերակազմակերպում, հետևաբար Միջին Արևելքի եկեղեցիների խորհուրդը պետք է պատրաստ լինի ամբողջական աջակցություն տրամադրել քրիստոնյա համայնքներին:

Հանդիպմանը քննարկվել են նաև հարցեր` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վատիկանի և միջեկեղեցական այլ մարմինների հետ համագործակցության վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում