Միջազգային

ԵՄ պատժամիջոցների երկարաձգումն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետ կապելը հիմքեր չունի. ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԵՄ պատժամիջոցների երկարաձգումն Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետ կապելը հիմքեր չունի. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը Դոնբասում հակամարտության կարգավորման հետ կապելու Եվրամիության փորձերն արհեստական են եւ հիմքեր չունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:

Ավելի վաղ Եվրոպական միության խորհուրդը, ելնելով Ուկրաինայում տիրող իրավիճակից, որոշում էր ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու վերաբերյալ:

«2015 թվականի դեկտեմբերի 21-ին ԵՄ խորհրդի որոշմամբ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկրարաձգվել են մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ակնկալվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին, երբ Եվրոպական միության «Պաշտոնական ամսագրում» կհրապարակվեն համապատասխան իրավական ակտերը:

Ռուսաստանի դեմ ուղղված ԵՄ պատժամիջոցների ժամկետը պետք է ավարտվեր 2016թ. հունվարի 31-ին:

Լուսանկարը` РИА Новости

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում