Հասարակական

Չորս տեսակի դեղերի գները նվազել են 800-3400 դրամով. Արմեն Մուրադյան

1 րոպեի ընթերցում

Չորս տեսակի դեղերի գները նվազել են 800-3400 դրամով. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ ներկա դրությամբ ամենաշատ օգտագործվող առաջին 50 դեղերի անվանացանկում ընդգրկված 4 դեղերի մասով արձանագրվել է 800 դրամից մինչև 3400 դրամի չափով գնանկում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

Նախարարը նշեց, որ նախարարությունըդեղերի շուկայում ուսումնասիրություն է կատարել է մայիս-նոյեմբեր ժամանակահատվածի համար:«Ուսումնասիրվել են վաճառվող առաջին 50 անուն դեղեր, բանակցությունների և դինամիկ մոնիթորինգային աշխատանքների արդյունքում մենք կարողացել ենք տեսնել դեղերի գների նվազում 34 տոկոս դեպքերում՝ 30 տոկոսով, 6 տոկոս դեպքերում՝ գների բարձրացում: Դա հիմնականում կապված է սեզոնային դեղերի վաճառքի հետ: Շուրջ 60 տոկոս դեպքերում արձանագրվել է դեղերի գների անփոփոխականություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց նա:

Նոյեմբերին ևս արձանագրվել է 4 անուն դեղերի գների նվազում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում