Երևանի Նանսենի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 22-ամյա երիտասարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 22-ին` ժամը 01.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 34 SC 840 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ., ծնված 1993թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից: