Հայաստանը կարող է աշխարհում դիրքավորվել իր ՏՏ արտադրանքով. Եվգենի Կասպերսկի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում լայն ճանաչում ունեցող «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն ԵվգենիԿասպերսկին:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակին արժանալը համարում է անսպասելի, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի: «Եվ զարմացա, և միևնույն ժամանակ հպարտություն զգացի, երբ ստացա այդ մրցանակը: Այն, կարելի է ասել, իրականության արտացոլումն է: Թվային տեխնոլոգիաները, որոնք շատ տարիներ առաջ են մշակվել, ցավոք անվտանգ չեն այսօր, ենթարկվում են ամենատարբեր հարձակումների, և կիբերանվտանգությունը հայտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում: Այնպես, որ շատ ուրախ եմ ու հպարտ, որ ստացել եմ այս մրցանակը, մյուս կողմից` սա այն իրավիճակի ինդիկատորն է, որում գտնվում է ողջ համաշխարհային կիբեր տարածությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եվգենի Կասպերսկին:

Նա համոզված է, որ նպատակաուղղված աշխատանքի դեպքում Հայաստանը կարող է աշխարհում դիրքավորվել իր ՏՏ արտադրանքով: Նրա խոսքով` հայկական մտածելակերպը, ավանդույթներն ու կրթական հաջողությունները ՏՏ ոլորտում հսկայական ներուժի մասին են վկայում: «Կան որոշ ազգեր, որոնք ավելի շատ մաթեմատիկական հակումներ ունեն, մյուսները լավ ծրագրավորողներ են, ձեզ մոտ իրականում ներուժը շատ մեծ է, քանի որ շատ մաթեմատիկոսներ կան, շատ գիտնականներ: Կարևորը` մեծ ուշադրություն հատկացնել կրթությանը, զարգացնել համալսարանական ծրագրերը»,-ասաց Կասպերսկին:

Անդրադառնալով Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնաճյուղի աշխատանքներին` կիբերանվտանգության մասնագետը հայտնեց, որ մտադիր են ընդլայնել իրենց գործունեությունը, այդ թվում` Հայաստանում: «Մենք ոչ միայն զբաղվում ենք մեր նախորդ ծառայությունների, ապրանքների զարգացմամբ, այլև պլանավորում ենք աշխատել նոր ուղղություններով, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության աուդիտի հարցերով, ինչը ցանկանում ենք ներդնել նաև Հայաստանում»,-նշեց Եվգենի Կասպերսկին:

Նոյեմբերի 17-ին ՀՀ Նախագահի նստավայրում կայացավ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տնօրեն Եվգենի Կասպերսկուն ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը: Եվգենի Կասպերսկին կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ ու հաջողակ ձեռնարկատեր է: «Կասպերսկի լաբորատորիան» համարվում է կիբերանվտանգության լուծումների աշխարհի մեծագույն մասնավոր ընկերություններից մեկը: Այն ունի 40 տարածաշրջանային գրասենյակներ աշխարհի 200 երկրներում, այդ թվում` Հայաստանում:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում