Արցախ

Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Գերմանիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ընդունել է Լիբանանում Գերմանիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Գերմանիայի դեսպան Մարտին Հութին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Ïաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպմանը ներկա են ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պետրոս Կարաջրջյանը:

Հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են հատկապես Լիբանանին և Սիրիային առնչվող քաղաքական հարցերը և այդ շրջանակում հայ համայնքի դերն ու դիմագրաված մարտահրավերները:

Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության և Գերմանիայի եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին:

Նորին Սրբությունը ողջունել է վերջերս Գերմանիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի իրավունքների հարցով ելույթի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում