Արցախ

Արամ Ա-ն ընդունել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն ընդունել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 28-ին իր գրասենյակում ընդունել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պատվիրակությանը` ատենապետ Հակոբ Տիգրանյանի գլխավորությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային կյանքին հուզող հարցեր, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցությունն ավելի ամրապնդելու հնարավորությունները: Քննարկումների շրջանակում հատուկ կարևորությամբ անդրադարձ է կատարվել սիրիահայերի դիմագրաված դժվարություններին և այդ հարցով մեր ժողովրդի աջակցությունը շարունակելու անհրաժեշտությանը: Նաև ընդհանուր արժևորում է կատարվել մինչև այժմ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և հատկապես սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական հանձնախմբի ժողովին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում