Միջազգային

Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայում անցկացված ընտրությունները եւ Դոնբասի իրադրությունը

1 րոպեի ընթերցում

Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայում անցկացված ընտրությունները եւ Դոնբասի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում կայացած տեղական ընտրությունները եւ Դոնբասի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները նշել են հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ընտրությունների ժողովրդավարական եւ թափանցիկ բնույթը, ինչը հաստատվել Է միջազգային դիտորդների կողմից»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պորոշենկոն Մերկելին հանգամանորեն տեղեկացրել Է Դոնբասում իրադրության զարգացման մասին:

«Կողմերն ընդգծել են Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ «հնարավորությունների պատուհանի» օգտագործման անհրաժեշտությունը, որը բացվել Է Դոնբասում հաստատված հրադադարի շնորհիվ»,- նշել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են նաեւ բարենորոգումների ընթացքն Ուկրաինայում, մասնավորապես, դատական բարեփոխումը, ապակենտրոնացումը եւ կոռուպցիայի դեմ պայքարը:

Լուսանկարը`Reuters

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում