ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հոկտեմբերի 26-ին Օմանի Սուլթանության Արտաքին գործերի նախարար Յուսեֆ բն Ալաուիի հետ քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունները, երկրների ղեկավարությունների համագործակցության շարունակության, այդ թվում եղբայրական հարաբերությունների անմրապնդման վերաբերյալ հարցեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նաև քննարկվել է տարածաշրջանում իրադարձությունների զարգացումները, հատկապես Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմը և ճգնաժամի խաղաղ լուծման վերաբերյալ միջազգային օգնության խնդիրները:
Նախագահ Ասադն իր ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Սիրիայի հանդեպ Օմանի Սուլթանության դիրքորոշման վերաբերյալ:
Իր հերթին արտգործնախարարը հաստատել է, որ Օմանը շահագրգռված է Սիրիայի միասնականության և կայունության հարցում՝ ավելացնելով, որ իր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել՝ օգնելու Սիրիայում ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:
Օմանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաև Սիրիայի իր գործընկերոջ՝ Ուալիդ ալ Մուալլեմի հետ: