Երաժշտություն

«Ջազի սրբազան հրեշը» Շառլ Ազնավուրին մեծ պրոֆեսիոնալ է համարում

4 րոպեի ընթերցում

«Ջազի սրբազան հրեշը» Շառլ Ազնավուրին մեծ պրոֆեսիոնալ է համարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոն լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշ է համարում: «Ջազի սրբազան հրեշ» Գալիանոն կրկին Հայաստանում է`համերգներով հանդես գալու հայ երաժշտասերների առջև: Հոկտեմբերի 24-ին ճանաչված ակորդեոնահարը ելույթ ունեցավ «Մեցցո» ակումբում և համերգից հետո պատասխանեց «Արմենպրես»-ի հարցերին:

Գալիանոն առաջին անգամ չէ Հայաստանում

Ես ինձ մի քիչ ճնշված եմ զգում, որովհետև միշտ չեմ կարողանում երկար ժամանակ մնալ այստեղ: Շատ կարճ ժամանակով եմ գալիս, փորձ անցկացնում ու համերգ ունենում: Առաջին անգամ եկել էի այստեղ իմ կնոջ հետ, մի քիչ երկար էինք մնացել, կարողացանք այցելել որոշ վայրեր: Հաջորդ անգամ արդեն Վահան Մարտիրոսյանի հետ (Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր-խմբ.) մենք հույս ունենք նախագիծ անել և ներկայացնել հայկական երաժշտությունը, այդ թվում` Ազնավուրի գործերը: Հավանաբար այս նախագիծը մեկ կամ 1,5 տարի հետո կլինի:

Համագործակցություն Շառլ Ազնավուրի հետ

30 տարի առաջ ձայնագրվել եմ Ազնավուրի հետ: Վերջերս ձեռքս ընկավ մի ձայնասկավառակ, որ 1983 թվականին էինք ստեղծել: Բայց մենք միշտ հանդիպել ենք մասնագիտական նպատակով: Նա իրոք մեծ պրոֆեսիոնալ է: Ես կարծում եմ, որ պետք է պատվել նրան, և հաջորդ տարի Ազնավուրի երաժշտությունը ներկայացնել:

ԳալիանոնՋազի սրբազան հրեշ» մականվան մասին

Ովքեր ինձ սիրում են`այդպես են անվանում, բայց միգուցե կան մարդիկ, ովքեր չեն հավանում, և հաստատ նրանք էլ ուրիշ անունով են կոչում ինձ:

Աստոր Պիացոլան ինձ շատ է օգնել

Ես Պիացոլայի աշակերտը չեմ եղել: Նա ինձ օգնել է, որ ես կարողանամ իրականացնել իմ նպատակները, որ իմ սեփական երաժշտությունը կարողանամ ստեղծել: Հետագայում ես Պիացոլայի հիշատակին նվիրեցի իմ գործերից:

Հայրս ակորդեոն էր նվագում..

Ես չեմ ընտրել ինձ համար երաժշտական գործիք: Տեսել եմ, թե ինչպես է հայրս ակորդեոն նվագում, երբ երեխա էի: Ես ուզում էի անել նույնը, ինչ որ նա էր անում:

..Շատ հրաշալի ակորդեոնահարներ կան այստեղ, աշխարհում: Միակ դժվարությունն այն է, որ բավական ծանր գործիք է` մոտ 13 կգ է կշռում: Բայց ես պետք է փորձեմ հաղթահարել (ժպտում է):

Հոկտեմբերի 25-ին Գալիանոն համերգ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

Կարծում եմ, որ բավականին մեծ հանդիսատես կլինի: Ես պետք է նշեմ, որ փորձ եմ ունեցել երաժիշտների հետ, և այն հիանալի է անցել:

Իտալական ծագումով ֆրանսիացի ակորդեոնահար,Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր Ռիչարդ Գալիանոնծնվելէ Ֆրանսիայում1950-ին:Դաշնամուրևակորդեոնսկսել էնվագել 4 տարեկանից: Առաջին ուսուցիչը հայրն էր` ակորդեոնահար Լյուսիեն Գալիանոն: Այնուհետևերաժշտական​​ուսումըշարունակելէՆիցցայի կոնսերվատորիայում: Ուսմանը զուգահեռմասնակցել է ակորդեոնահարներիմիջազգայինմրցույթների ևերկուտարիանընդմեջ` 1966-67թվականներինայդմրցույթներումզբաղեցրել առաջինտեղը:1973-ին Գալիանոնտեղափոխվում է Փարիզևմիքանիտարի համագործակցումԿլոդ Նուգարոյի նվագախմբի հետ` որպես դիրիժոր,գործիքավորողևկոմպոզիտոր:Համագործակցում է նաևՇառլԱզնավուրի,Զիզի Ժարմենիևայլոց հետ:1983-ին,Աստոր Պիացոլայի նախաձեռնությամբ, ՌիչարդԳալիանոն հրավիրվում է Կոմեդի Ֆրանսեզ,որտեղ հանդես է գալիս որպես բանդոներահար, այնուհետև նաև գործիքավորող և կոմպոզիտոր:1991-ինԳալիանոնստեղծում է«նորմյուզետ»ոճըև այս ոճով ձայնագրում է ալբոմ:

Ռոզա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում