1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիից-Երեւան SU 5366 համարի հոկտեմբերի 23–ի չվերթն իրականացնող ինքնաթիռը ժամանելու է ուշացումով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանից և օդանվակայանի պաշտոնական կայքից:
Սոչիի օդանավակայանի մամուլի պատասխանատու Աննա Շալիմովան «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ օդանավը պատրաստվում է թռիչքի` Երևան: