Արամ Ա-ն կարևոր հանդիպումներ է ունեցել Հունաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքում հոկտեմբերի 18-22-ըկայացած «Կրոնների և մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում» համագումարի շրջանակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը կարևոր հանդիպումներ է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ` ողջունելով համագումարը կազմակերպելու նախարարության նախաձեռնությունը:Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպել են Հրեական միջազգային կրոնական-մշակութային կազմակերպության նախագահը, Իրաքի խորհրդարանի քրիստոնյա բլոգի նախագահը, Շվեդիայի խորհրդարանի ասորի երեսփոխանների ներկայացուցիչը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարը և Աթենքի տնտեսագիտության համալսարանի նախագահը:

Նորին Սրբությունը նաև հանդիպումներ է ունեցել համաժողովին ներկա պատրիարքների ու հոգևոր պետերի, նաև Վատիկանի ու զանազան եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Վեհափառ Հայարապետը խոսքով հանդես է եկել Հունաստանի եկեղեցու հոգևոր պետի կողմից տրված ճաշկերույթին ու շեշտել եկեղեցիների միջև գոյակցության, սիրո և եղբայրության կարևորությունը դիմագրավելու ներկա աշխարհի տագնապները:

Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ի պատիվ Վեհափառ Հայրապետի ճաշկերույթ է կազմակերպել, որին ներկա են եղել Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաջյանը, Հունաստանում Հայաստանի դեսպանը և քաղաքական բարձրաստիճան անձինք:

Նորին Սրբությունը նաև հանդիպումներ է ունեցել Հունաստանի հայոց թեմի ազգային վարչության անդամների, Աթենքի հայ գաղութի կյանքում գործող ու զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վեհափառ Հայրապետը գնահատել է նրանց նվիրվածությունը և անհրաժեշտ է համարել մեր կառույցներն ու կազմակերպություններն աշխույժ պահելը, համագործակցությունը և մանավանդ երիտասարդ ուժերի ներգրավումը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո