Արցախ

Միջին Արևելքի տագնապները կարելի է լուծել միայն քաղաքական ճանապարհով. Արամ Ա

2 րոպեի ընթերցում

Միջին Արևելքի տագնապները կարելի է լուծել միայն քաղաքական ճանապարհով. Արամ Ա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Աթենքում տեղի ունեցած միջազգային համաժողովում հանդես է եկել ելույթով:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: «Միջին Արևելքն այսօր վերստին դարձել է տագնապներով լեցուն մի շրջան: Տագնապներ, որոնք հրահրվում են արտաքին ուժերի կողմից` ի շահ իրենց աշխարհաքաղաքական ծրագրերի: Այս տագնապներն ամբողջական ու մնայուն լուծում կարող են գտնել միայն քաղաքական գործընթացով` մասնակցությամբ տեղական ուժերի և ելնելով քրիստոնյա-իսլամ գոյակցությունն ամուր պահող հանձնառությունից»,- նշել է Արամ Ա-ն:

«Միջին Արևելքում կրոնական ու մշակութային բազմազանության խաղաղ գոյակցությունը» խորագրով համաժողովը կազմակերպվել էր Հունաստանի ԱԳ նախարարության կողմից, որին մասնակցել են շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ` պատրիարքներ, հոգևոր առաջնորդներ, արտգործնախարարներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համագումարի բացումը կատարել է հանրապետության նախագահը, որին իր ելույթով հաջորդել է արտգործնախարարը:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում շեշտել է մի քանի կետ` նշելով, որ արտաքին միջամտությունները ձախողեցին շրջանի տագնապների լուծմանն առաջնորդող միջոցներ գտնելուն: Ներքին իսլամական հակամարտություններն ավելի սրեցին դրանք լուծելու ուղիները: Ծայրահեղականությունը դարձել է շրջանի տագնապների գլխավոր պատճառներից մեկը:

Իր խոսքի ավարտին նա հիշեցրել է, որ Միջին Արևելքի յուրահատուկ հարստություններից մեկը եղել է բազմազանությունը, հետևաբար այն պետք է ամեն գնով պահպանել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում