Սպորտ

Պելեն ցանկություն ունի ներկա գտնվելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Պելեն ցանկություն ունի ներկա գտնվելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլական ֆուտբոլի լեգենդ, «Ֆուտբոլի արքա» Պելեն պատրաստվում է ներկա լինել 2018 թվականի ֆուտբոլի առաջնությանը: «Քանի որ միշտ հետևել եմ ռուսական ֆուտբոլին հատկապես աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լև Յաշինի ժամանակներից, պատրաստվում եմ այցելել Ռուսաստանում 2018 թվականին կայանալիք աշխարհի առաջնությանը: Լիահույս եմ` Բրազիլիայի ազգային թիմն այդ ժամանակ լավ ֆուտբոլ կցուցադի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Պելեի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Աշխարհի 21-րդ առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 8-ից հուլիսի 8-ը։ 2018 թվականի Աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում