Միջազգային

Ասադն ու Պուտինը Մոսկվայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հետագա քայլերը

1 րոպեի ընթերցում

Ասադն ու Պուտինը Մոսկվայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հետագա քայլերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Մոսկվայում հոկտեմբերի 20-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, երկու նախագահները քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական գործողությունների շարունակության վերաբերյալ հարցեր:Սիրիայի նախագահ Ասադը Վլադիմիր Պուտինին ներկայացրել է երկրի իրավիճակը, ինչպես նաև սիրիական բանակի պլանները և ռազմական գործողությունների ընթացքը:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սիրիայի նախագահը երկարատև բանակցություններ է վարել Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցություններն ընթացել են նեղ և ընդլայնված կազմերով, մասնակցել են Ռուսաստանի ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում