Արցախ

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հունաստանում հանդիպում է ունեցել նախագահ Պրոպոկիս Պավլոպուլոսի հետ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետին ընկերակցրել են Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաջյանը և ազգային վարչության ատենապետ Արա Մանկոյանը:

Նորին Սրբությունը նախ ողջունել է Հունաստանի պետության կազմակերպած «Կրոնների և մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում» խորագրով համագումարը: Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Հունաստանի պետական անձանց հետ տեսակցության ընթացքում առաջարկ էր ներկայացվել, որ Հունաստանը նման նախաձեռնություն իրականացնի` շեշտելով արևելքն արևմուտքին կամրջող Հունաստանի կարևոր տեղն ու դերը:

Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Հունաստանի նախագահին, ով քաղաքական կյանք մուտք գործելուց ի վեր նեցուկ է կանգնել Հայ դատին և այսօր որպես նախագահ շարունակում է դրսևորել նույն կեցվածքը:

Նախագահ Պավլոպուլոսը հայտնել է, որ հարգում է հայ ժողովրդին ու նրա արդար դատը և վստահեցրել է, որ կշարունակի աջակցել Հայ դատին: Նախագահը դրվատանքով խոսել է Հունաստանի հայ գաղութի մասին, որն իր կարևոր ներդրումն ունի երկրի բարգավաճման ու զարգացման գործում:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում