ՏՏ ոլորտի հայ մասնագետները կարող են օգտվել Pearson VUE միջազգային սերտիֆիկացիոն ցանցից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը միացել է Pearson VUE միջազգային սերտիֆիկացիոն ցանցին՝ առաջարկելով հասանելի և ապահով սերտիֆիկացիոն թեստավորում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից:

Pearson VUE-ն համակարգչի միջոցով հանձնվող քննությունների անցկացման ոլորտում առաջատար ընկերություն է, որը հնարավորություն է ընձեռում ՏՏ մասնագետներին միջազգային առաջատար ծրագրային ապահովման մշակողների հավատարմագրման քննություններ հանձնել:

Pearson VUE-նյուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում լիցենզավորման, սերտիֆիկացման, ակադեմիական ընդունելության, կարգավորման և կառավարման թեստավորման ծառայության շուկաներում սպասարկում է միլիոնավոր հաճախորդների: Այն համարվում է աշխարհի առաջատար թեստային կենտրոնը՝ ունենալով մոտ 5 հազար կենտրոններ 180 երկրներում:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արագ զարգաց­ումն ուղեկցվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների պահան­ջարկի աճով: Նման ձևաչափով միջազգային ավելի քան 450 բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների (Cisco, CompTIA, EMC, HP, LPI, Oracle, VMware և այլն) հավատարմագրեր ստանալը ՏՏ ոլորտի հայ մասնագետների համար նոր հնարա­վորություններ կընձեռի աշխատանքային կարիերայում:

Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (Հայաստան) և C-DAC Կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ զանազան թիրախային խմբերի համար:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում