Արցախ

Արամ Ա-ն Հունաստանում կմասնակցի «Կրոնների ու մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում» խորագրով համաժողովին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն Հունաստանում կմասնակցի «Կրոնների ու մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում» խորագրով համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 18-ի երեկոյան մեկնել է Աթենք` ընդառաջելով Հունաստանի Արտաքին գործերի նախարարի հրավերին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Վեհափառ Հայրապետը Հունաստանում կմասնակցի պետության կողմից կազմակերպված քրիստոնյա և իսլամ առաջնորդներին համախմբող համագումարին:

Համագումարի ընդհանուր խորագիրն է «Կրոնների ու մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում»: Համագումարի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդես կգա իր ելույթով:

Արամ Ա-ն Աթենք է ժամանել Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցու պետ Ն.Ս. Եոհաննա Ժ Եազիջ պատրիարքի ընկերակցությամբ: Երկու հոգևոր պետերին դիմավորել են Հունաստանում Լիբանանի և Հայաստանի դեսպանները, Հունաստանի պետության և եկեղեցու ներկայացուցիչները, Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաջյանը, թեմի հոգևոր դասի, ազգային վարչության անդամներ, Հունաստանի հայ կաթողիկե առաջնորդը, ինչպես նաև գաղութի զանազան մարմինների ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում