Ինովացիա

Կառավարությունը 49 միլիոն դրամ հատկացրեց ՏՏ համաշխարհային համաժողովը ՀՀ-ում անցկացնելու երաշխիքային վճարի համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 49 միլիոն դրամ հատկացրեց ՏՏ համաշխարհային համաժողովը ՀՀ-ում անցկացնելու երաշխիքային վճարի համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստին որոշում կայացրեց իր պահուստային ֆոնդից 49 միլիոն դրամ տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Գումարն անհրաժեշտ է 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն իրականացնելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարությունում որոշման նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը հայտնեց, որ 2015-2019թթ. 5 տրանշով նախատեսվում է իրականացնել երաշխիքային վճարներ 750 հազար ԱՄՆ դոլարի չափով: «Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2.9 միլիոն դոլար, ծախսերը նախատեսվում է փոխհատուցել մասնակիցների կողմից մասնակցության վճարների հաշվին: Ակնկալվում է, որ կմասնակցեն 2-2.5 հազար ընկերություններ»,- հայտնեց Սերգեյ Ավետիսյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարևոր նշանակության համաժողովը դրական արդյունքներ կապահովի Հայաստանի համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում