Ինովացիա

Կարող ես լինել փոքր երկիր, բայց ունենալ մեծ երազանքներ. «Մայքրոսոֆթ»-ի հայազգի փոխնախագահ

3 րոպեի ընթերցում

Կարող ես լինել փոքր երկիր, բայց ունենալ մեծ երազանքներ. «Մայքրոսոֆթ»-ի հայազգի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը արտասվելու չափ հուզվել էր` ՀՀ Նախագահի նստավայրում տեսնելով աշակերտների ու ուսանողների, ովքեր երկրի նախագահից ստանում էին իրենց մրցանակը: Ծնվելով ու մեծանալով Փարիզում` Վահե Թորոսյանը ստացել է հայկական դաստիարակություն և այժմ ուրախ է հայկական արմատներին վերադառնալու համար: «Քիչ առաջ ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ նշեցի, որ իմ սիրտը մշտապես եղել է հայության հետ: Ես շատ արագ հասկացա` առաջին հերթին շնորհիվ իմ ծնողների, որ աշխատասեր լինելով, սրտանց աշխատանքին նվիրվածությամբ, լավ արդյունքներով Հայաստան վերադառնալը կլինի հարազատ երկրիս օգտակար լինելու լավագույն ձևը: Երբ 2006-ին որոշեցի Հայաստանում բացել «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը, ես առաջին հերթին մտածում էի ձեր` երիտասարդ սերնդի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց Վահե Թորոսյանը:

Նրա բնորոշմամբ` ապագայի համար չկա ավելի լավ հիմք, քան գիտելիքն է, հատկապես թվային ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում, երբ ամեն օր աշխարհի մի կետում ինչ-որ մեկը մի նոր բան է ստեղծում` երբեմն փոխելով մինչ այդ եղած չափանիշները: «Անընդհատ նշաձողը բարձրացնելով է, որ հնարավոր է լինել առաջինը: Ինչ եմ ես ձեզ մաղթում, որ լինեք հաջորդ Բիլ Գեյթսը, կամ էլ նա, ով ձեր երազանքն է: Երբեք մի մոռացեք, որ նորագույն տեխնոլոգիաների բնագավառում չափն այլևս նշանակություն չունի. այսօրվա գերփոխկապակցված աշխարհում կարող ես լինել փոքր ընկերություն, փոքր երկիր, բայց ունենալ մեծ երազանքներ: Ձեզ եմ հղում իմ մաղթանքները, որ անեք այդ լավագույնը Հայաստանի համար»,- ասաց հայազգի մասնագետը` հավելելով, որ Հայաստանից հեռանում է էլ ավելի խանդավառությամբ ու լավատեսությամբ լցված:

Ինչ վերաբերում է «Մայքրոսոֆթ»-ում աշխատելու հնարավորություններին, ապա Վահե Թորոսյանը խորհուրդ տվեց անընդհատ կատարելագործվել, դիմել ընկերության կողմից կրթաթոշակային ծրագրերի: Իսկ «յան»-ով վերջացող ազգանունը կստիպի, ոչ մասնագետն ավելի ուշադիր լինի այդ դիմումի նկատմամբ: «Ինչպես արդեն ասացի` սիրտս միշտ հայկական է, երբ տեսնում եմ «յան»-ով ազգանուն, միշտ ավելի ուշադիր եմ դառնում»,- եզրափակեց նա:

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում