Արամ Ա կաթողիկոսը պաշտոնապես կատարել է Հայ գրքի 36-րդ ցուցահանդեսի բացման արարողությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 11-ին կաթողիկոսարանի հատուկ տաղավարում կատարել է Հայ գրքի 36-րդ ցուցահանդեսի բացումը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Ավանդույթի համաձայն` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմակերպությամբ Հայ գրքի ցուցահանդեսն ի մի է բերում Լիբանանի զանազան հայկական հրատարակչությունները, անհատ հեղինակներին, մտավորականներին և դպրոցականներին` միշտ նպատակ ունենալով կենդանի ու գործուն պահել հայ գիրն ու գրականությունը:

Վեհափառ Հայրապետն իր խոսքում հիշել է 1915թ. ապրիլի 24-ի գիշերը, երբ ցեղասպան թուրքը ձերբակալել է Պոլսի և գավառների մեր մտավորականներին ու ժողովրդի ղեկավարներին, որոնք բանտարկվել են, ապա սպանվել` հայ ժողովրդին թողնելով առանց առաջնորդի:

Նորին Սրբությունը, շարունակելով իր մարգարեաշունչ խոսքը, մի քանի կարևոր կետեր է առանձնացրել. ավելի ծաղկեցնել հայ մշակույթի անդաստանը, կենդանի ու անաղարտ պահել հայ լեզուն, գնահատել ու պաշտպանել մտավորականին, գրողին ու ուսուցչին:

Հայերեն العربية

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո