Ռուսաստանցիների մեծամասնությունը պաշտպանել Է երկրի մասնակցությունը սիրիական գործողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների մեծամասնությունը (72 տոկոս) դրականորեն Է վերաբերվում երկրի օդուժի կողմից Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) դիրքերին հարվածներ հասցնելուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են «Լեւադա-կենտրոնի» հարցման տվյալները, որոնք հրապարակվել են կազմակերպության կայքում:

Գործողությանը ռուս զինվորականների մասնակցության նկատմամբ բացասական վերաբերմունք Է հայտնել հարցման մասնակիցների 14 տոկոսը: Եվս 14 տոկոսը դժվարացել Է պատասխան տալ:

«Ռազմական միջամտությանը հավանություն տալն ավելի շուտ կրում Է դեկլարատիվ բնույթ եւ տեղավորվում Է իշխանությունների գործողություններին ընդհանուր հավանության շրջանակներում, ինչը դիտվում Է վերջին տարիներին, քան թե պատերազմին Ռուսաստանի մասնակցության իրական պաշտպանություն Է: 2015 թվականի սեպտեմբերին ռուսաստանցիների 69 տոկոսը դեմ Էր ինչպես Սիրիայի ղեկավարությանը, այնպես Էլ 2014 թվականին ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարությանը ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերելուն»,-նշում են «Լեւադա-կենտրոնի» սոցիոլոգները:

Միեւնույն ժամանակ հարցվածների 78 տոկոսը չի բացառում, որ սիրիական հակամարտությունը կարող Է վերաճել Ռուսաստանի համար նոր Աֆղանստանի, 6 տոկոսը չի հավատում դրա հնարավորությանը:

Հարցումն անցկացվել Է հոկտեմբերի 2-ից մինչեւ 5-ը: Դրան մասնակցել Է երկրի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 1600 քաղաքացիներ:

Ռուսաստանի օդային գործողությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որի գործունեությունն արգելված Է Ռուսաստանում, սկսվել Է 2015 թվականի սեպտեմբերի 30-ին:

Հոկտեմբերի 7-ին ԻՊ-ի դիրքերը հրթիռակոծել են ՌԴ-ի ռազմածովային նավատորմի Կասպիական ստորաբաժանման նավերը:

Հայերեն العربية Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ