Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՌԴ Նախագահին ՀՀ Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.

«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք ամենաջերմ և սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Ձեր երկարամյա պետական գործունեությամբ, հարուստ քաղաքական փորձով և ի շահ Ռուսաստանի բարգավաճման ու նրա քաղաքացիների բարեկեցության նախանշված նպատակներին հասնելու հետևողականությամբ Դուք արժանացել եք Ձեր հայրենակիցների խորը հարգանքին և համաշխարհային ասպարեզում բարձր հեղինակության:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության վրա: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը այսուհետ ևս ուղղված կլինեն միջպետական քաղաքական երկխոսության հետագա ընդլայնմանը, հայ-ռուսական համագործակցությունը ռազմավարական նախաձեռնություններով և առևտրատնտեսական, հումանիտար ու այլ ոլորտներում հեռանկարային նախագծերով հետևողականորեն լրացնելուն, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից:

Վստահ եմ, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդումը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում և բազմակողմ կառույցների ձևաչափով կնպաստի տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ նպատակներին:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան