Իրավունք

Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմբուդսմեն Կարեն Անդրասյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, օմբուդսմենը շնորհավորել է պարոն Սվիտալսկիին ՀՀ-ում ԵՄ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են Օմբուդսմենի գրասենյակի եւ ԵՄ դեսպանության միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Դեսպանը, կարեւորելով Օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է ջանքեր ներդնել Օմբուդսմենի գրասենյակի եւ ԵՄ դեսպանության միջեւ արդեն իսկ ձեւավորված գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում