Աղվան Վարդանյանը սահմանադրական բարեփոխումների հարցում համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռորբետ Քոչարյանի հետ առ այն, թե սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրում ձևավորվելու է միակուսակցական համակարգ, ինչպես եղել է Խորհրդային Միության տարիներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ միշտ հարգանքով է վերաբերել ՀՀ երկրորդ նախագահին և հիմա էլ շարունակում է հարգանքով վերաբերել, սակայն, սահմանադրական բարեփոխումների հարցում իրենց տեսակետներն էականորեն տարբերվում են: «Մենք խորապես համոզված ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը շատ ավելի լայն հանարավորություններ է բացելու մեր երկրի զարգացման համար և շատ ավելի ժողովրդավարական ճանապարհի վրա է դնելու երկիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ միակուսակցական ժամանակները վաղուց անցել են՝ ընդգծելով, որ ներկա դարաշրջանում բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը: «Եվ ընդհակառակը` խորհրդարանական կառավարման համակարգըորոշումների կայացման կոլեգիալ մեխանիզմի հնարավորություն է տալու, և ցանկացած, նույնիսկ տեսականորեն հնարավոր մեծամասնություն ստիպված է լինելու հաշվի առնել ընդդիմության կարծիքը, ընդդիմության հետ կոնսենսուսի գալ, քննարկել, խորհրդակցել: Սա դժվար գործընթաց է, բայց մեր երկրում ստեղծելու է նաև նոր քաղաքական մշակույթ: Ես վստահ եմ` կյանքը ցույց կտա, որ մենք ավելի ճիշտ ենք»,- ասաց Վարդանյանը:

Հարցին` բացառո՞ւմ է արդյոք, որ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը կարող է հավաքել 75 տոկոս ձայն, Աղվան Վարդանյանը պատասխանեց.«Եթե հանրաքվեով սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, մենք շատ լարված ու ծանր աշխատանք ունենք անելու` ընտրական օրենսգրքի հետ կապված: Եթե մենք կարողանանք նաև լավ ընտրական օրենսգիրք ընդունել, ես տեսականորեն բացառում եմ, որ համամասնական ընտրակարգի պարագայում կարող է որևէ կուսակցություն նման մեծամասնություն ունենալ»:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան