Հովհաննես Զանազանյանն այն անձն է, ում չպետք է մոռանալ. երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին ֆուտբոլի լեգենդին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ «Արարատ 73» ակումբի հայտնի ֆուտբոլիստ, հայկական ֆուտբոլի լեգենդ Հովհաննես Զանազանյանի հոգեհանգստի արարողությունը: «Արարատ 73»-ի ավագին վերջին հրաժեշտը տալու էին եկել նրա խաղընկերները, ֆուտբոլային մեկնաբաններ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ և բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ժամանակին հնարավորություն են ունեցել դիտել նրա գեղեցիկ խաղն իրենց սիրած ակումբի կազմում: Հովհաննես Զանազանյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատ»-ի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Հովհաննես Զանազանյանն այն մարդկանցից էր, ով երբեք չպետք է մոռացվի: «Նրան լեգենդ անվանելն էլ քիչ է: Ես չգիտեմ լեգենդ բառից բացի, ինչ բառով կարելի է բնութագրել նրան: «Արարատ 73»-ը Խորհրդային Միության տարիներին մեր ազգն էր ներկայացնում: Ես կարող եմ ասել, որ այն ժամանակ «Արարատ» ֆուտբոլային ակումբի նշանակությունն ավելի բարձր էր, քան հիմա Հայաստանի ազգային հավաքականի նշանակությունը: Գուցե, ես հակասական բան եմ ասում, սակայն ինձ մոտ այդպիսի տպավորություն է: Այն ժամանակ Խորհրդային Միության գավաթում հաղթելը կամ չեմպիոն դառնալը հավասար էր այսօրվա Եվրոպայի չեմպիոն դառնալուն»,- նշեց մարզիչը:

Սամվել Բարսեղյանը հավելեց, որ Հովհաննես Զանազանյանը շատ ընկերասեր էր, միշտ հավասարը հավասարին է շփվել բոլորի հետ: «Ես ևս մեկ անգամ ցավակցում եմ Հովհաննես Զանազանյանի հարազատներին, մտերիմներին և ողջ ֆուտոլային հանրությանն` այս անժամանակ կորստի համար»,- եզրափակեց Բարսեղյանը:

Հովհաննես Զանազանյանը մահացել է հոկտեմբերի 4-ին` ծանր հիվանդությունից հետո: Հովհաննես Զանազանյանը ծնվել է 1946 թվականին: «Արարատի» հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973), փոխչեմպիոն (1971) գավաթակիր (1973, 1975), իսկ Խորհրդային Միության հավաքականի կազմում՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1971 և 1973 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում: Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի երիտասարդական հավաքականը, «Բանանցը» և մի շարք այլ թիմեր:

Հայերեն English Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել