Գեղարքունիքի մարզային եւ քաղաքային գրադարաններում անցկացվեցին «Հանդիպման վայրը` գրադարան» խորագիրը կրող միջոցառումները

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում եւ Գավառի, Սեւանի, Մարտունու, Վարդենիսի եւ Ճամբարակի քաղաքային գրադարաններում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեցին «Հանդիպման վայրը` գրադարան» խորագիրը կրող միջոցառումների շարքերը, որոնց մասնակցեցին գրադարանների կոլեկտիվները, մանկավարժներ, ընթերցասեր աշակերտներ, ստեղծագործողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Անուշ Մարտիրոսյանը` մարզային գրադարանում շաբաթ երեկոյան ներկայացվել է չորս միջոցառում` ավելի քան չորսժամյա տեւողությամբ:

«ԱՍԱԼԱՆ 40 տարեկան է», «Հանդիպում ստեղծագործող ընթերցողների հետ», «Ավետիք Իսահակյանը եւ երաժշտությունը` նվիրված Իսահակյանի 140 ամյակին», «Գրական երեկո` նվիրված Հրաչյա Ներսիսյանի 120 ամյակին» թեմաներով միջոցառումների ընթացքում ընթերցողների եւ գրադարանի աշխատակիցների կողմից ներկայացվեցին բանաստեղծություններ, երգեր, պատմություններ հայ ազատագրական պայքարի մարտիկների մասին պատմություններ: Օրվա թեմաներով ցուցադրվեցին տեսաֆիլմեր:

«Միջոցառումների շարքերն անցան բովանդակալից խոսքերով ու ներկայացումներով, գրական աշխույժ միջավայրում: Գրական խոսքն արժեւորողների մի բանակ էր հավաքվել գրադարանում` միջոցառումներին հաղորդելով տպավորիչ ու բովանդակալից ընթացք»,-նշեց գրադարանի տնօրենը:

Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի եւ Սեւանի քաղաքապետարաններից ստացված տեղեկատվության համաձայն` «Հանդիպման վայրը` գրադարան» միջոցառումների շարքերը յուրաքանչյուր գրադարանում ընտրվել եւ ներկայացվել են յուրովի` գրադարանների կոլեկտիվների ընտրությամբ: Միջոցառումները սկսվել են երեկոյան ժամը վեցին եւ ավարտվել ժամը 22-ին: Հոկտեմբերի յոթին գեղարքունիքի մարզի գրադարաններում հանդիսավորությամբ կնշվի գրադարանավարի տոնը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան