Մշակույթ

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը Ստամբուլում հանդես կգա «Մարսել» ներկայացմամբ

1 րոպեի ընթերցում

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը Ստամբուլում հանդես կգա «Մարսել» ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը Ստամբուլում հանդես կգա «Մարսել» ներկայացմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Daily Sabah պարբերականը, Theather Painted Bird թատրոնի հրավերով Թուրքիայում հայաստանյան թատրոնը ելույթ կունենա հոկտեմբերի 15-16-ը:

Հակոբ Ղազանչյանի բեմադրմամբ «Մարսել»-ը կներկայացվի Theatհer Painted Bird թատրոնի հիմնադրման 15-ամյակի առիթով միջոցառումների շրջանակում, որը կնշվի լեգենդար Էդիթ Պիաֆի 100-րդ ծննդյան օրվա հետ մեկտեղ: Մարիամ Ղազանչյանի մենադրած ներկայացման մեջ Էդիթի մարմնավորումը Ստամբուլի հանդիսատեսը կտեսնի Շիշլիի մշակույթի կենտրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում