Life

Տիմատին և L'One-ը համերգով հանդես կգան Երևանում

1 րոպեի ընթերցում

Տիմատին և L'One-ը համերգով հանդես կգան Երևանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համերգով հանդես կգան Տիմատին և L'One-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին նշված է Տիմատիի հիմնադրած Black Star inc. ձայնագրման լեյբլի և պրոդյուսերական կենտրոնի կայքում:

Ըստ կայքի` համերգը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Արմենպրես»-ը կապվեց Տիմատիի երաժշտական տնօրեն Նադեժդա Տանգիյանի հետ: «Այո, տեղեկությունը հավաստի է»,-նշեց նա, բայց հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել:

Ռուս ռեփեր, պրոդյուսեր, ձեռնարկատեր և դերասան Տիմատին համագործակցել է մի շարք արտասահմանյան երաժիշտ-ռեփերների հետ, որոնցից են Սնուփ Դոգը, Բաստա Ռայմսը, Դիդին, Էքսզիբիթը, Մարիո Ուայնենսը, Ֆեթ Ջոյը, Իվը, Քրեյգ Դեյվիդը, Թիմբըլենդը և Ֆլո Ռայդան։ 2012 թվականին լույս է տեսել Տիմատիի անգլալեզու առաջին ալբոմը` «SWAGG»-ը։ Նույն թվականին լույս է տեսել «Давай, до свидания» տեսահոլովակը, որը Youtube-ում հավաքել է 27 միլիոն դիտում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում