Հայաստանը պատրաստ է Բոլոնիայի քարտուղարության փորձը փոխանցել Բելառուսին. Արմեն Աշոտյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից,հանդիպման ընթացքում կողմերը քննարկել ենհայ-բելառուսական կրթական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Բելառուսի ՀանրապետությունըԲոլոնիայի գործընթացին անդամակցելու հայտ է ներկայացրել այս տարվա մայիսին՝ Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ժամանակ: Անդամակացության հարցում Հայաստանը, իբրև Բոլոնիայի քարտուղարության նախագահությունն ստանձնած երկիր, գործընկերային աջակցություն է ցուցաբերել Բելառուսին:Նշելով այս փաստը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանըպատրաստ է Բոլոնիայի քարտուղարության և Եվրոպական կրթական տարածքում ինտեգրման փորձը փոխանցել Բելառուսին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ մյուսգործընկերներին:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին կարևորել է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրմանհայկական փորձը՝ հայ-բելառուսական երկկողմ կրթական կապերի զարգացման հարցում:Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտության,բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության ամրապնդմանհնարավորություններին: