Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և առողջապահության փոխնախարարը շրջայց են կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինհրապարակներ

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և առողջապահության փոխնախարարը շրջայց են կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինհրապարակներ

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի հետ շրջայց է կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինարարական հրապարակներ։ Նրանց ուղեկցել են նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի և կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պատասխանատուները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ պաշտոնյաները հետևել են Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքին։ Շինարարական աշխատանքները շարունակվում են, կատարվում են նաև ներքին հարդարման, արտաքին բարեկարգման աշխատանքներ։ Կոմիտեի նախագահը շինարարական աշխատանքների վերաբերյալ որոշ դիտարկումներ է կատարել՝ հանձնարարելով շտկել։

Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացվում է նաև Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ծրագիրը, որն ավարտական փուլում է։ Եղիազար Վարդանյանը հանձնարարել է շտկել հարդարման աշխատաքներում նկատված որոշ թերություններ։ Ընթանում են ներքին հարդարման, սանիտարատեխնիկական սարքավորումների տեղադրման, ինչպես նաև լրացուցիչ ասֆալտապատման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում