Հայաստան

Մոլդովական փողոցում ապօրինի ծառահատումների դեպքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե

1 րոպեի ընթերցում

Մոլդովական փողոցում ապօրինի ծառահատումների դեպքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե

Երևանում Մոլդովական փողոցում ապօրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ 

«2026թ․ հուլիսի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թեժ գծի 119 հեռախոսահամարին քաղաքացուց ստացվել է ահազանգ՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 26/2 հասցեում իրականացվող ծառահատումների վերաբերյալ։

Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ պարզվել է, որ նշված հասցեի հարակից տարածքում հատվել է ընդհանուր հինգ ծառ, որոնցից մեկը՝ թթենի, իսկ չորսը՝ գիհի (կենսածառ) տեսակի։  Բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվել է 1,005,000 (մեկ միլիոն հինգ հազար) ՀՀ դրամ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։       

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում