«Կաֆե Դյու Բրազիլ» ընկերությունում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ
1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Երևանում Բագրատունյաց փողոցում գործող «Կաֆե Դյու Բրազիլ» ՍՊ ընկերությանը պատկանող սուրճի վերամշակման (բովման, աղացման) արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանող նյութերից։
Առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: