ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը։

«Ողջունելով Վարդգես Մահտեսյանին՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նրան, բարձր գնահատել հայանպաստ գործունեությունն ու Հայաստան-Կիպրոս հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդը և մաղթել հետագա հաջողություններ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ 

2021 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, որոշում էր կայացվել Երախտագիտության մեդալով պարգևատրել Վարդգես Մահտեսյանին Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում