ԵԱՀԿ նախագահը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի Ռուսաստան, Ջեյմս Ուորլիքի ԱՄՆ եւ Պիեր Անդրյուի Ֆրանսիա հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ կայքը, հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Հանդիպման ժամանակ համանախագահները ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել են հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում ծագած լարվածության եւ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ տարվող բանակցային գործընթացի մասին:

Իվիցա Դաչիչը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, դատապարտել է լարվածության սրումը` կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ աշխատանք տանել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

ԵԱՀԿ նախագահն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին եւ կողմերին կոչ արել առաջ տանել բանակցային գործընթացն ու վստահությունն ամրպնդելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնել:«Նախագահների ծրագրվող հանդիպումը լավ քայլ կլինի այդ ուղղությամբ»,-ասել է Իվիցա Դաչիչը:

Հայերեն English Русский

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով