Արամ Սաֆարյանն Ադրբեջանի քաղաքականությունն անպտուղ և ոչ մի տեղ չտանող քայլ է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը պատահական չի համարում, որ Ադրբեջանը սահմանին իրավիճակը սրեց ԱՄՆ-ում ՄԱԿ-ի գագաթնաժողովից առաջ: Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն Արամ Սաֆարյանը նշեց, որ Ադրբեջանում կարծում են, թե նման կերպ կարող են միջազգային հանրության ուշադրությունն իրենց խնդիրների վրա հրավիրել: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի այս քաղաքականությունն անպտուղ և ոչ մի տեղ չտանող քայլ է, քանի որ բանակցային գործընթացին և խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ես կարծում եմ, որ սահմանային լարվածությունը պատերազմի չի վերածվի, քանի որ առաջին հերթին դա թույլ չի միջազգային հանրությունը. պատերազմի «ուրվականը» կա, սակայն դա չի նշանակում, որ մենք պատերազմի մեջ մտնելու վտանգի տակ ենք: Իսկ Ադրբեջանի գործողությունները ուղղակի ջղաձգումներ են, որոնք պետք է արժանի հակահարված ստանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սաֆարյանը:

Արամ Սաֆարյանը վստահություն հայտնեց, որ հայկական կողմն անպատասխան չի թողնելու Ադրբեջանի սադրանքները և համարժեք պատասխան է տալու ցանկացած ոտնձգության հայկական սահմանների նկատմամբ: «Ես համոզված եմ, որ հանրապետության նախագահի և պաշտպանության նախարարի խոսքերն այն մասին, որ հակառակորդը խստորեն պատժվելու է իր սանձարձակ գործողությունների համար, օդի մեջ չեն մնալու: Վստահ եմ, որ նրանք շատ խիստ պատժվելու են, քանի որ հասկանալի է, որ նման գործողություններն անպատախսան թողնելը կարող է անպատժելիության մթնոլորտ ստեղծել Ադրբեջանի համար և ավելի ազատել նրա ձեռքերը»,- ընդգծեց քաղաքագետը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա ռազմաքաղաքական բալանսը դեռ տևական ժամանակ պահպանվելու է:

Հայերեն

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց