Շառլ Ազնավուրը պլանավորում է առաջիկայում համերգով հանդես գալ Երևանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հինգ հաջողված համերգային երեկոներով հանդես է եկել ֆրանսիական մայրաքաղաքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փարիզեցիների հետ հանդիպելու համար ամենահայտնի շանսոնյեն ընտրել էր իր ոսկե ընտրանին ու ներկայացրել իր լավագույն երգերը:

Հինգ համերգային երեկոները համախմբել են ֆրանսիական թիվ մեկ արտիստի հազարավոր երկրպագուներին: Փարիզյան համերգները ցույց են տվել, որ ոչ ոք չի կարող կատարել Ազնավուրի երգերն այնպես, ինչպես նա է կատարում: 91-ամյա արտիստը երկու ժամանոց համերգն անցկացրել է առանց դադարի և չի խմել նույնիսկ մեկ կում ջուր:

ՏԱՍՍ-ը ներկայացնում է նաև Ազնավուրի հաջողության պատմությունը, պատմում երգչի հոր, Էդիթ Պիաֆի հետ համագործակցության և երգերի ստեղծման մասին: Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ ընթացիկ կիրակի երգիչը համերգ կունենա Palais des sports-ում:

Առաջիկա ամիսներին Շառլ Ազնավուրը նպատակ ունի համերգներով հանդես գալ Երևանում, Լոնդոնում, իսկ հաջորդ տարի նա կհանդիպի ռուս հանդիսատեսի հետ:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում