«Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, այս տարվա հայաստանյան պատվիրակի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին` ժամը 19:15-ին, Առաջին ալիքի «Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդման շրջանակներում:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Մանս Զելմերլոուն, ում շնորհիվ էլ այն այս տարի մրցույթը կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Ի դեպ, սա եվրատեսիլյան պատմության մեջ երկրորդ անգամը կլինի, երբ մրցույթը կանցկացվի «Գլոբ Արենա»-ում:

«Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան 2016թ. մայիսի 10-ին եւ 12-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին:

«Եվրատեսիլ» երգի մրցույթում կանոնների փոփոխություններ են եղել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա) եւ մրցույթը հյուրընկալող Շվեդիայի ներկայացուցիչները, իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, սակայն ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակչում։ Նրանք կունենան կիսաեզրափակիչի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո